Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ը լուսանկարներ է տարածել «Նոր Արեշ» պոլիկլինիկայում տիրող սանիտարահիգիենիկ խայտառակ իրավիճակից

19:45, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
«Ելք»-ը լուսանկարներ է տարածել «Նոր Արեշ» պոլիկլինիկայում տիրող սանիտարահիգիենիկ խայտառակ իրավիճակից

Հունիսի 22-ին «Ելք» դաշինքի Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Նոր Արեշ» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն, տեղեկանալու՝ որ փուլում է գտնվում Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի նախագծի շրջանակներում իրականացվող վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքը, այս մասին հայտարարություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը:
     Այցի ընթացքում Թեհմինա Վարդանյանն արձանագրել է․ «Ամբողջ հաստատությունը իրապես փոշու ու կեղտի մեջ էր: Ոչ մի սանիտարահիգիենիկ նորմեր չեն պահպանվում: Հիշեցնեմ, որ տվյալ հաստատությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ նյարդաբանական, վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ներզատաբանական, գաստրոէնտերոլոգիական, վարակաբանական, ուռոլոգիական, սրտաբանական, թոքաբանական, մաշկավեներաբանական, ատամնաբուժական, ակնաբուժական, ուռուցքաբանական, մանկաբարձական-գինեկոլոգիական, հակատուբերկուլյոզային, լոգոպեդական: Մասնավորապես լաբորատոր բաժանմունքում խայտառակ պատկեր էր: Բիոքիմիական հետազոտությունները, որոնցից կախված է հաճախորդի հետազոտության արդյունքն ու բուժման ընթացքը, քիչ հավանական է, որ նշված կեղտոտ ու ծայրահեղ հակահիգիենիկ պայմաններում կտան ճշգրիտ պատասխան՝ այդպիսով լուրջ վտանգի տակ դնելով քաղաքացու կյանքը: Նշեմ, որ լաբորատորիայում առկա սարքավորումներից VIOLA բիոքիմիական անալիզատորը չէր աշխատում, որը պատասխանատու է մի շարք բիոքիմիական հետազոտությունների համար: Եվս մեկ անալիզատոր չէր գործածվում անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով: Չկար նույնիսկ արյան հետազոտություն վերցնելու համար նախատեսված աթոռ, լաբորատոր սպասքի պահարաններ, լաբորատոր սեղաններ, ջրային բաղնիք։
     Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել սրվակների, անոթների ու փորձանոթների ախտահանման համար նախատեսված սենյակի վրա: Վերը նշված բուժհաստատությունում անրաժեշտ է հագնել բախիլ և ստերիլ բժշկական հագուստ ոչ թե չաղտոտելու, այլ չվարակվելու համար»:
     Կից՝ լուսանկարներ «Նոր Արեշ» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունից և դիմումը քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Դիմում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Դիմում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Դիմում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Դիմում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին
«Ելք»-ը ներկայացնում է «Նոր-Արեշ» ամբուլատոր պոլիկլինիկայի սանիտարահիգիենիկ խայտառակ իրավիճակը

7559 | 10
Facebook