Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն կերկարաձգի ՌԴ դեմ պատժամիջոցները

16:35, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
ԵՄ-ն կերկարաձգի ՌԴ դեմ պատժամիջոցները
     Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն կերկարաձգի ՌԴ դեմ պատժամիջոցները։ «Մենք շատ ուրախ ենք այն տեղեկատվության համար, որ դրանք երկարաձգվելու են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև ողջունել է արևմտյան գործընկերների հետ համակարգված աշխատանքը՝ Մոսկվայի վերաբերյալ հարցերում։ «Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել և հաստատել, որ դրանք կմնան ուժի մեջ, մինչև մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարումը»,- հավելել է նա, փոխանցում է Интерфакс-Украина-ն։
     Ասուլիսից հետո Տուսկը թվիթերյան իր էջում գրել է, որ հաստատվել է. ԵՄ-ն 6 ամսով կերկարաձգի տնտեսական պատժամիջոցները ՌԴ դեմ, ինչը պաշտոնապես կհայտարարվի մի քանի օրից:
     Ավելի վաղ ՌԴ-ում հայտարարել էին, որ ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները նվեր էին Պորոշենկոյին։
5803 | 0
Facebook