Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը բավարարել է Շահեն Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը

17:05, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Դատարանը բավարարել է Շահեն Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը

Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել Շահեն Հարությունյանի գործով դատական նիստը: Դատարանը բավարարել է Շահեն Հարությունյանի և նրա պաշտպանի միջնորդությունը. ըստ այդմ, մի քանի գործերը կմիավորվեն:
     Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաքներ, երթեր անցկացնելու համար:
     Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր է ներկայացրել, դրանցից առաջինի քննության շրջանակում 2017թ. հունիսի 20-ին Շ. Հարությունյանի ներկայացուցիչ, գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդել է դրանք միացնել մեկ վարույթում, քանի որ բոլորի հիմքում նույն պահանջն է:

3824 | 1
Facebook