Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ

16:25, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ

Երևանի «Քվանտ» վարժարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի սաներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Շուրջ 12 տարի հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքերը չզիջող ընկերության մասնագետները վարպետության դասընթաց են վարել ՏՀՏ (Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների) փորձարարական ուսումնական ծրագրով սովորողների համար: Տեսական գիտելիքներ ձեռք բերած աշակերտներին փոխանցվել են նաև գործնական հմտություններ: Տեխնիկական վարչության մասնագետը մանրամասնել է ռադիո հասանելիության ցանցերին և փոխկապակցման ենթահամակարգերին առնչվող հարցեր: Ինտերակտիվ շփման, հարց ու պատասխանի միջոցով, աշակերտները ամրապնդել են նախորդ կիսամյակի ընթացքում «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայից ձեռք բերած տեսական գիտելիքները:

Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները համանման դասընթաց են կազմակերպել նաև մարզերում. ընթացիկ ամսում Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի աշակերտները եղել են Երևան-Գյումրի հատվածում տեղակայված արևային էներգիայով սնվող հիմնական երկու կայանի տարածքում: Իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սաները՝ Լոռու մարզում տեղակայված բազային կայաններից մեկի տարածքում:

Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ

«Աշխարհում ներկայանալի տեղ զբաղեցնելու իրատեսական և կայուն միջոցը գիտելիքն է: Երբ այդ գիտելիքը հարստանում է նաև տարիների փորձով, դառնում է կապիտալ: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի հսկայական կապիտալ՝ տարիների փորձ, որի հիմքում անընդհատ կատարելագործվող մասնագետների գիտելիքն է: Որպես պատասխանատու ընկերություն, մենք ձգտում ենք չսահմանափակվել առաջատարի դիրքերը պահպանելով: Ձգտում ենք օգտակար լինել զարգացման ներուժ ունեցող երիտասարդությանը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ») ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում՝ Գյումրիի «Ֆոտոն» և Երևանի «Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպես նաև ՀԱՊՀ՝ Երևանի տարածքում գործող ավագ դպրոցում:

Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ
Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում. ՎիվաՍել-ՄՏՍ

10549 | 0
Facebook