Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Թանկյանն իր կիթառներից մեկն աճուրդի է հանել

14:40, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Սերժ Թանկյանն իր կիթառներից մեկն աճուրդի է հանել

Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ անձնական հավաքածուից ստորագրությունով կիթառ է հանել աճուրդի:
     «Սա աճուրդին մասնակցելու ձեր հնարավորությունն է»,- գրել է նա ու կցել «ebay»-ի հղումը, որտեղ անցկացվում է աճուրդը:
     Նա նաև տեղեկացրել է, որ կիթառի մեկնարկայինի գինը $500 է:

9788 | 0
Facebook