Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրառատում ՕՐՕ-ի կողմնակիցների վրա կրակոցների գործն ուղարկվել է դատարան

14:35, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Ջրառատում ՕՐՕ-ի կողմնակիցների վրա կրակոցների գործն ուղարկվել է դատարան

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ՕՐՕ դաշինքի անդամ Հակոբ Մելքոնյանի և ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանի միջև միջադեպի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և մակագրվել դատավոր Արթուր Ադամյանին:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. մարտի 14-ին Տիգրան Սարգսյանը ապօրինի կրելով ինքնաձիգն ու 25 հատ փամփուշտերով լիցքավորված փամփուշտատուփը, նույն օրը ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նշված ինքնաձիգից արձակած կրակոցով դիտավորությամբ միջին ծանրության վնաս է պատճառել Հակոբ Մանվելի Մելքոնյանին: Դրանից հետո ինքնաձիգը և փամփուշտներով լիցքավորված փամփուշտատուփը նրա մոտից վերցվել է ոստիկանության աշխատակցի կողմից: Այսինքն Տիգրան Դավիթի Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 235 հոդվածի 1-ին մասով: Տիգրան Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2910 | 0
Facebook