Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Մարտունու պանրագործական» ԲԲԸ տնօրենի բաց նամակը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին

16:05, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
«Մարտունու պանրագործական» ԲԲԸ տնօրենի բաց նամակը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին

Հարգելի պարոն նախարար,
     ՀՀ Գեղարքունիքի մարզի Աբովյան 1 հասցեում «Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ի անմիջական հարևանությամբ գտնվող «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ի կողմից օգտագործվող ԱԳԼՃԿ-ն շահագործվում է նմանատիպ օբյեկտների շահագործման համար սահմանված նորմերի խախտումներով։
     Ես այդ հարցով բազմիցս դիմել եմ նախկինում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար պ-ն Ա. Երիցյանին, սակայն իմ կողմից բարցրացված հարցերը մնացել են անպատասխան և իրենք իրենց լիազորությունների շրջանակներում ոչ մի կանխարգելիչ գործողություններ չեն իրականացրել:
     Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 04.05.2017-ի կառավարության նիստին հնչեցրած հանձնարարարականը և հիմնվելով ՀՀ կառավարության 28.08.2011թ Թիվ 1101 «ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐի ՏԵԽՄԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշումը կրկին դիմում եմ ձեզ, ԱԳԼՃԿ-ի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով, քանի որ խախտվել են վերոգրյալ որոշման հետևյալ կետերը`
     7. Բնական գազի կոմպրեսացված վառելիքն օգտագործվում և բաժնավորվում է ԱԳԼՃԿ-ում, որը տեխնիկապես համապատասխանում է սույն կանոնակարգի պահանջներին:
    
8. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` շահագործող անձը) ապահովում է բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաժնավորման համար օգտագործվող բոլոր կառույցների և տեխնոլոգիական սարքավորումների նախագծումը, տեղադրումը, փորձարկումը, գործարկումը, շահագործումը, պահպանումը, վերանորոգումը և ապագործարկումն այնպես, որ`
    
1) վերացվեն բնական գազի կոմպրեսացված վառելիքի հետ կապված գործողություններից բխող ռիսկերը.

2) ռիսկերի վերացման անհնարինության դեպքում հնարավորինս նվազեցնեն դրանք:

9. ԱԳԼՃԿ-ի սեփականատերը կամ շահագործող անձն իրավունք չունի օգտագործել նոր կամ փոփոխված շինություններ, տեխնոլոգիական սարքավորումներ, գործընթացներ կամ աշխատանքի համակարգեր, բացառությամբ սույն կանոնակարգում նախատեսվող դեպքերի:

10. Սույն կանոնակարգի համատեքստում շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները, գործընթացները և աշխատանքի համակարգերը համարվում են «նոր», եթե նոր են կառուցված, գործարկված կամ ստեղծված, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք նախկինում չեն օգտագործվել բնական գազի կոմպրեսացված վառելիքի առաքման, պահուստավորման և բաժնավորման համար:

11. Իրավասու մարմինն արգելում է բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաժնավորման նպատակով ցանկացած շինության շահագործումը, օգտագործումը կամ գործարկումը, եթե տվյալ շինությունը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին:

«Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ին պատկանող շենք շինությունների և մարդկանց կյանքին ԱԳԼՃԿ-ի սպառնացող վտանգավորության ռիսկը դարձել է ահագնացող և ցանկացած պահի կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, քանի որ կուտակիչ բունկերը պետք է տաղադրված լիներ ստորգետնյա կարգով, նմանատիպ պայթունավտանգ սարքավորումների տեղադրման և շահագործման համար սահմանված ստանդարտների համապատասխան, սակայն տեղադրված է վերգետնյա և բացակայում է որևէ պաշտպանիչ շերտ, պանրագորածարանին պատկանող պարսպի զգալի հատված, որի վրա ամրացված են ԱԳԼՃԿ-ի գազատար խողովակները և էլ. մալուխները թեկվել են, առաջացել է փլուզման վտանգ, պարզ չի գազատար խողովակներն են կանխում փլուզումը, թե պարիսպն է մի կերպ դիմանում, որի զգալի հատվածները փլուզվել են, և, ըստ փորձագետի եզրակացության, ԱԳԼՃԿ-ի շահագործման հետևանք է:
     Բացի վերոհիշյալ նորմերի խախտումներից, խախտվել են նաև ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2399 որոշմանը`
    
Շինությունները հատող գազատարների եռակցման կարերը հատման մասում և շինություններից դուրս բոլոր ուղղություններով 5 մ հեռավորության վրա պետք է ստուգվեն վերահսկման ֆիզիկական մեթոդներով:
    
Կուտակիչների/կոլեկտորների, թունելների, հորատանցքերի պատերի այն հատվածները, որոնք հատվում են պատյանով, պետք է պատշաճ կերպով ամրացված լինեն:
    
Չի թույլատրվում 0.6 ՄՊա և ավելի ճնշման գազատարների անցկացումը վերոնշված շինությունների պատերի միջով:
    
Պահանջները:
    
ԱԳԼՃԿ-ի շահագործումն իրականացվում է նաև նմանատիպ աբյեկտների շահագործումը և անվտանության հարցերը կարգավորող մի շարք նորմերի կոպիտ խախտումներով, որն իրական վտանգ է ստեղծում և շրջապատի, և պանրագործարանին պատկանող շենք-շինությունների և հնարավոր աշխատակիցներ և ազգաբնակչության կյանքի և արողջության համար:
     - Պահապանված չէ գազալցակայանի և հարևան շինությունների միջև նորմերով պահանջվող 50մ միջտարածությունը,
     - ԱԳԼՃԿ-ի արտաքին հրդեհաշիջման նպատակների համար տեղադրված չէ թվով 2 հիդրոմետներ,
     - Ապահովված չէ գազի կուտակիչների տեղամասից մինչև կոմպրեսորային կայանը պահանջվող 10մ հեռավորությունը:
     Խախտվել է նաև ՀՀ Սահմանդրության 60 հոդվածի 1-ի կետը`
     Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
    
Քանզի մենք չենք կարողանում օգտագործել և տնօրինել մեր սեփականությունը, քանի որ ռիսկայնությունը և հանրային վտանգավորության աստիճանը շատ բաձր է, ինչի հետևանքով մենք չենք կարողանում ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, բազմիցս զրկվել ենք նաև պոտոնցյալ ներդրումներից:
     Մեծարգո պարոն նախարար, մեր կարծիքով այս պայմաններում ԱԳԼՃԿ-ի շահագործման դադարեցումը ՀՀ սահմանադրության, օրենքների և այլ նորմատիվ ակտերից բխող պահանջ է:
     Հիմնվելով վերոգրյալի վրա՝ խնդրում ենք հանձնարարել համապատասխան լիազորված մարմնին ԱԳԼՃԿ-ի շահագործումը դադարեցնել:
    
     Հարգանքներով` տնօրեն Թ․ Բաղդասարյան

«Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենի նամակը՝ ԱԻ նախարարին
«Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենի նամակը՝ ԱԻ նախարարին
«Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենի նամակը՝ ԱԻ նախարարին
«Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենի նամակը՝ ԱԻ նախարարին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանը՝ «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանը՝ «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանը՝ «Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանը՝ «Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենին
«Մարտունու պանրագործական» ԲԲԸ տնօրենի բաց նամակը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին

15575 | 0
Facebook