Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

14:15, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Ծանրամարտ. Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի։ Այսօր պայքարի մեջ մտավ 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 160 կգ և հրելով 205 կգ, երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Հրում վարժությունում մեր ծանրորդը նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Ի դեպ, հրում վարժության 3-րդ մոտեցմամբ 210 կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահելու դեպքում Սամվելը կհռչակվեր աշխարհի չեմպիոն։

Այս քաշային կարգի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռեզա Բեյրալվանդը՝ երկամարտի 369 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Վրաստանը ներկայացնող Դաթո Խեցուրիանին՝ երկամարտի 368 կգ արդյունքով։
     Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալ է նվաճել նաև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը։

Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

3075 | 0
Facebook