Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնի են մարդկանց տեղափոխման ժամկետները՝ Երկրից դեպի Լուսին կամ Մարս

01:15, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Հայտնի են մարդկանց տեղափոխման ժամկետները՝ Երկրից դեպի Լուսին կամ Մարս

Բրիտանացի գիտնական Ստիվեն Հոքինգը հերթական սենսացիոն հայտարարություն է արել` կապված կլիմայի փոփոխությունների հետևանքով կործանումից փրկվելու հետ։ Ըստ նրա, որքան հնարավոր է արագ երկրացիները պետք է հեռանան Երկրից:
     Արվեստների և գիտությունների «Ստարմուս IV» միջազգային փառատոնին, նորվեգացի ֆիզիկոսն ասել է, որ արտագաղթը Երկրից պետք է սկսել առաջիկա 30 տարիների ընթացքում: Նա կարծում է, որ այս ժամկետը բավարար է, որպեսզի բազա հաստատվի Լուսնի և 50 տարի` Մարսի վրա:
     Հոքինգն առաջարկում է սկզբից այնտեղ ուղարկել բույսերի, սնկերի և կենդանիների նմուշներ, որից հետո՝ մարդուն: «Ես վստահ եմ, որ մարդիկ պետք է թողնեն Երկիրը: Այն շատ փոքր է մեզ համար, մեր ֆիզիկական ռեսուրսները «ցամաքում են» տագնապալի չափերով»,- գիտնականի խոսքերը մեջբերում է The Telegraph պարբերականը:
     Ըստ նրա, միգրացիայի միջոցով վերաբնակեցումը մոլորակի վրա, հնարավորություն կտա խուսափել գլոբալ տաքացման խնդիրներից: Բացի այդ` առկա է Երկրի վրա աստերոիդ ընկնելու վտանգը: Հոքինգը կարծում է, որ մեր մոլորակը չի կարող խուսափել աղետից` պայմանավորված այդ պատճառներով:

14763 | 0
Facebook