Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ի գրոհայինները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը

11:15, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
ԴԱԻՇ-ի գրոհայինները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը

Իրաքյան զինված ուժերը հայտարարել են, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Մոսուլի պատմական Ալ Նուրի մզկիթը, որն ընթացող պատերազմի արդյունքում պաշարված էր արդեն շուրջ ինը ամիս: Ըստ զեկույցի, մզկիթը պայթեցվել է մինարեթի (մահմեդական մզկիթներին կից աշտարակ, որի վրա բարձրանում են մոլլաները և հավատացյալներին աղոթքի հրավիրում) հետ միասին:
     Հենց այս մզկիթում երեք տարի առաջ, ԴԱԻՇ առաջնորդը Աբու Բաքր ալ-Բաղդադին հռչակել է «խալիֆաթ»:
     Իրենց հերթին ԴԱԻՇ-ի ներկայացուցիչները սեփական լրատվական գործակալության` «Ամակո»-ի միջոցով հայտարարել են, որ Ալ-Նուրի մզկիթի համալիրը ոչնչացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից:
     Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին նշել է, որ մզկիթի պայթյունը եղել է ԻՊ-ի պարտության «պաշտոնական ընդունումը»:
     ԱՄՆ ռազմական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ խմբավորումը ոչնչացրել է «Մոսուլի և Իրաքի մեծագույն գանձը»:
     Նշենք, որ Մզկիթը կառուցվել է XII դարում, նրա շինարարությունն սկսվել է 1172 թվականին:
     Մզկիթի համալիրը գտնվում է Տիգրիսի աջ (դեպի արևմուտք) ափին:

ԴԱԻՇ-ի գրոհայինները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը
ԴԱԻՇ-ի գրոհայինները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը

     Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Մոսուլում մնացել է շուրջ 100 հազար մարդ: Նրանք ապրում են սննդի, դեղորայքի և ջրի անբավարար պայմաններում: Նախքան պատերազմի սկսվելը բնակիչներին խորհուրդ էր տրվել հնարավորության դեպքում լքել քաղաքը:
     Վերջին երկու շաբաթվա ընթացքում, ըստ ՄԱԿ-ի գնահատականներով, Մոսուլի արևմտյան մասում զոհվել է շուրջ 230 խաղաղ բնակիչ: Ոմանք զոհ են դարձել հրետանային և օդային ռմբակոծությունների, իսկ մյուսները փախուստի ճանապարհին սպանվել են ԴԱԻՇ-ի դիպուկահարների կողմից:
     Մոսուլն ազատագրելու իրաքյան ուժերի ռազմական օպերացիան, որը հովանավորում է ԱՄՆ-ն, շարունակվում է արդեն ինն ամիս: Զինյալները պահում են քաղաքը սկսած 2014 թվականի ամռանից:

6079 | 0
Facebook