Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է ՀՀ կրթության և գիտության ապագա փոխնախարարը․ «ՀԺ»

10:15, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Ո՞վ է ՀՀ կրթության և գիտության ապագա փոխնախարարը․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:
     Համացանցում նախկին պատգամավորի մասին հրապարակումներ կան իր բիզնես-գործընկերոջը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին առեւանգելու, ծեծի ենթարկելու և թալանելու մեջ: Մկրտչյանը հերքել է իր մասնակցությունն այդ դեպքին, իսկ Ղուկասյանի հարազատները կրկին պնդել են:
     Նշենք նաև, որ կրթության և գիտության ապագա փոխնախարարն իր հարցազրույցներից մեկում, խոսելով «Բարեպաշտ» հիմնադրամի մասին, ասել է. «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը կազմավորվել է 2006թ.՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի և (ԿԳ նախարարի տեղակալ-խմբ.) Մանուկ Մկրտչյանի մտահղացմամբ՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը կնպաստի հայության հարատեւմանը»:
     Վահրամ Մկրտչյանը ՀՀԿ անդամ է, մինչ այդ եղել է ԱԺՄ կուսակցության անդամ, հետո` ՀԺԱՄ-ի:
     Ապագա նշանակման առնչությամբ նրա մեկնաբանությունը ստանալ մեզ չհաջողվեց: Վահրամ Մկրտչյանը սկզբում, պատասխանելով մեր հեռախոսազանգին, ասաց, որ հոգեհանգստի է, առաջարկեց կապ հաստատել ավելի ուշ: Հետո, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգին»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

7263 | 0
Facebook