Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Հրաժարականի դիմում». Կարեն Կարապետյանի գրառումները․ «ՀԺ»

10:10, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
«Հրաժարականի դիմում». Կարեն Կարապետյանի գրառումները․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովի նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում և սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»:
     Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի անվան տակ գրել է «Արտակ Զեյնալյան»: Բացի դա, Կարեն Կարապետյանը մեկ այլ թղթի վրա երկրաչափական պատկերներ է նկարել, խաչ, որի եզրերը մգացրել է»:

5901 | 1
Facebook