Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գյումրիում. 25-ամյա վարորդը գլորվելով՝ հայտնվել է ձորակում

21:10, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Խոշոր ավտովթար Գյումրիում. 25-ամյա վարորդը գլորվելով՝ հայտնվել է ձորակում

Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի սկզբնամասում՝ Շիրակ օդանավակայանի խճուղում՝ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Ֆիդանյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FO 455 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 30մ գլորվելով՝ հայտնվել գետակում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Կ. Ֆիդանյանը, ուղևորներ, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Վաչագան Ֆիդանյանը և 21-ամյա Վաղինակ Ֆիդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորները հարազատ եղբայրներ են, իսկ Վաչագանն ու Վաղինակը երկվորյակներ են:

7099 | 0
Facebook