Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն է՝ հայկական կողմի դիվերսիան». Սենոր Հասրաթյան

21:05, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն է՝ հայկական կողմի դիվերսիան». Սենոր Հասրաթյան
     Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել է հայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի «ապացույց», իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրված անճաշակ մի բեմադրությամբ: Որ իրականում մեր հարևան կոչվածներն, իրենց գաղափարաքարոզչական պահվածքով անընդհատ հիշեցնում են նեոլիթյան դարաշրջանի բարքն ու վարքը, դա ակնհայտ է: Սակայն զարմանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ տարիների հետ սրանց «ունեցած» մտածելու կարողությունը, ինչպես բանական մարդու պարագայում է լինում, ոչ թե զարգանում, այլև հակառակ օրինաչափության՝ հետընթաց է ապրում: Ցավալի է, որ այս ամենի արդյունքում ավելի շատ կորցնում է ոչ թե պարզամիտ մտածողությամբ հիմարը, այլև նա, ով ստիպված է ապրել այդ հիմարի հարևանությամբ...
5397 | 0
Facebook