Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոումինգը ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ ընդամենը 25 դրամով

19:05, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Ռոումինգը ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ ընդամենը 25 դրամով

Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ռոումինգի մատչելի՝ ընդամենը 25 դրամ սակագին՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում: 25 դրամ/րոպե սակագինը գործում է մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի դեպքում: Ռոումինգում ինտերնետից օգտվելու սակագինը նույնպես 25 դրամ է՝ 1 ՄԲ-ի դիմաց: Ռոումինգի ծառայությունների ակտիվացման դիմաց վճար չի նախատեսվում:
     ՄՏՍ Ռուսաստանի ցանցում ռոումինգ ծառայություններից օգտվելու համար սահմանված են հետևյալ սակագները.

Ռոումինգը ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ ընդամենը 25 դրամով
Ռոումինգը ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ ընդամենը 25 դրամով

     «Ռուսաստանի Դաշնությունը մեր հայրենակիցների կողմից ամենաշատ այցելվող երկրներից է, ինչը, բնականաբար, առաջացնում է այս երկրում ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած ռոումինգի ծառայություններից օգտվելու մեծ պահանջարկ: ՄՏՍ Ռուսաստանի ցանցում գտնվելիս մուտքային զանգերի, դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև տվյալների փոխանցման 1 մեգաբայթի դիմաց 25 դրամ սակագին սահմանելով՝ Ռուսաստանում գտնվող մեր բաժանորդների համար կապը հայրենիքի հետ դառնում է առավել մատչելի ու հարմարավետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
     Ինչպես ակտիվացնել ռոումինգը
     Կանխավճարային
     Պետք է ուղարկել *121*1# հրահանգը ձայնային ռոումինգի և *121*2# հրահանգը՝ SMS ռոումինգի ակտիվացման համար: Արդեն Ռուսաստանում անհրաժեշտ է միանալ ՄՏՍՌուսաստանի ցանցին և զգալ ռոումինգում՝ ինչպես տանը: Մանրամասները՝ հղմամբ:
     Հետվճարային
     Պետք է այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ անձնագրով: Նաև անհրաժեշտ է մուծել երաշխիքային կանխավճար, որն ամբողջությամբ կվերադարձվի՝ ռոումինգնապաակտիվացնելուց հետո: Մանրամասները՝ հղմամբ:
     Առաջարկը գործում է մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը: #ռոումինգըՌուսաստանում #ՄՏՍՌուսաստան
     Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն»պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքումhttps://www.facebook.com/MTSArmenia/

12902 | 0
Facebook