Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ հարվածներ է կազմակերպում միայն Ռաքքայի շրջանում

17:20, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ հարվածներ է կազմակերպում միայն Ռաքքայի շրջանում

Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան սահմանափակում է իր օդային հարվածները Սիրիայում տեղակայված ԴԱԻՇ ահաբեկչական խմբի դիրքերի վրա: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
     Այսպես, հունիսի 20-ին, կոալիցիան 12 հարված էր հասցրել Ռաքքայի մոտ: Կոալիցիան չի զեկուցում Սիրիայի այլ մասերում իրականացրած օդային հարվածների մասին: Նույնպիսի պատկեր է նկատվել նաև երկուշաբթի օրվա հաշվետվությունում: Մինչև կիրակի թռիչքների աշխարհագրությունը տարածվում էր արևելյան Սիրիայի Աբու Քամալ քաղաքում և Դեյր-Զորի հյուսիս-արևելքում:
     Լրատվական գործակալությունը չի հիմնվում կոալիցիայի մեկնաբանությունների վրա` կապված վերջին իրադարձությունների հետ, թե արդյոք որ հատվածում որքան ավիահարվածներ են եղել: Ավելի վաղ կոալիցիան հայտարարել էր, որ շարունակելու է հարվածներ հասցնել Սիրիայի ողջ տարածքով:

5569 | 0
Facebook