Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել

17:35, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել
     Երիտասարդ ռեժիսոր ՍԵրժ Գաբյանը «Ուր է երաժշտությունը» կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է հեղինակավոր «Award of Merit»` Պարգև Նվաճումների Համար մրցանակին:
     Ֆիլմը նկարահանվել է 2016-ին` Հայաստանում:
     «Իմ աշխատանքներից «Որտեղ է երաժշտությունը» թերևս այն մեկն է, որով իրոք ուզում եմ կիսվել ուրիշների հետ: Այն երաժշտության ոգու մասին է: Պատմություն մի՛ փնտրեք այնտեղ, ոչինչ չեք գտնի, եթե նայեք ավանդական տեսակետից: Փորձեք դիտել այնպես, ինչպես երաժշտություն եք լսում, և այդ ժամանակ բազմաթիվ պատմություններ կտեսնեք»- նշում է ռեժիսոր Սերժ Գաբյանը:
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել

     Մեկ ամիս առաջ նույն ֆիլմը նաև ստացել է նոմինացիա Accolade` «Աքոյեյդ», ևս ճանաչված «Feel The Reel» միջազգային փառատոնի շրջանակներում: Այն միջազգային ճանաչման հարթակ է տալիս կինո, հեռուստատեսային, վիդեոգրաֆիկ և նոր մեդիայի մասնագետներին, ովքեր վարպետության և ստեղծագործականության բացառիկ նվաճումներ են ցուցադրում, և նրանց ովքեր յուրահատուկ դիտարժան «զվարճանյութ» են ստեղծում, իրենց գործով նպաստելով հիմնարար սոցիալական փոփոխություններին: Ներկայացված գործերը գնահատում են կինո և հեռուստատեսային արդյունաբերության մեջ բարձր որակավորում ունեցող մասնագետները: Աքոլեյդի նպատակն է օգնել հաղթողներին նվաճել այն ճանաչումը, որին իրենք արժանի են:
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել
Սերժ Գաբյանի «Ուր է երաժշտությունը» ֆիլմը հեղինակավոր մրցանակի է արժանացել
3816 | 0
Facebook