Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լոռիում հայրը կանխել է որդու ինքնասպանության փորձը

14:10, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Լոռիում հայրը կանխել է որդու ինքնասպանության փորձը

Լոռու մարզի Աքորի գյուղում հունիսի 20-ի ուշ երեկոյան կախվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած որդուն հայտնաբերել է հարը, փոխանցում է Shamshyan.com-ը: Տղամարդը ժամը 22։00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով, վարդակի երկարացման մետաղալարով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից փորձել է կախվել։ Տղամարդուն տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից տեղեկացնում են, որ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից։ Երիտասարդի վզի շրջանում բազմաթիվ արնազեղումներ և վնասվածքներ են եղել:

4977 | 1
Facebook