Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Բուժաշխատողի օրն է

18:10, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Այսօր Բուժաշխատողի օրն է
     Հայաuտանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1202 որոշմամբ` Հայաuտանի Հանրապետությունում հունիuի 21-ը նշվում է որպեu բուժաշխատողի oր։
     Ամեն տարի հունիսի երրորդ կիրակի օրը հետխորհրդային մի շարք երկրներում՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Մոլդովա և Ուկրաինա, նշվում է Բուժաշխատողի օրը:
    
     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր` անդրադառնալով 2017-2022թթ․ առողջապահական ծրագրերին, նշել է, որ մեր երկրի զարգացման կարևոր նախապայմաններից մեկն էլ քաղաքացիների առողջությունն ու առողջ ապրելակերպն է:
     «Մենք հասկանում ենք, որ առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլ նաև հոգեկան, ֆիզիկական, սոցիալական բարեկեցությունը:
     Առողջապահության ոլորտում կվերանայվեն պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները, պետպատվեր իրականցնող խոշոր բժշկական հաստատությունների համար կներդրվի պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ և կոմերցիոն մուտքերի թափանցիկ ֆիքսում:
     Կմշակվի մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելու ծրագիրը, իսկ 2018-2022 թվականների ընթացքում՝ կներդրվի հաճախորդների կողմից բժիշկների գնահատման, բողոք-պահանջների գրանցման, լաբորատոր հետազոտությունների համակարգը:
     Արդեն իսկ մեծացրել ենք դեֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի, ինչպես նաև անհետաձգելի համարվող ծառայությունների ֆինանսավորումը:
     Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակում իրականացնում ենք մարզային բժշկական կենտրոնների վերակառուցման և բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքներ:
     Կկանոնակարգենք պայքարը կեղծ դեղերի շրջանառության դեմ: Կքրեականացնենք կեղծ բժշկական նշանակության արտադրությունը, կեղծ դեղերի շրջանառությունը:
     Կիրականացնենք միջազգային կլինիկական ուղեցույցերի և պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը: Այս քայլով կստանդարտացնենք բժիշկների գործողությունները տարբեր հիվանդությունների դեպքում և կպաշտպանենք մեր քաղաքացիներին հնարավոր ավելորդ հետազոտություններից և սխալ բուժումներից»,- ասել է վարչապետը:
4412 | 0
Facebook