Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում». այսօր Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է

14:45, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում». այսօր Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է
     «Շփվելով հետը` ես զարմանում էի նրա` այդքան գիտակ լինելուց, աշխատանքից, նրա պատրաստվածությունից: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին»,- Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմում է Կոմանդոսը:
     ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը
     Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։
     Հետագայում նա իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
     «Սա Հայաստան է և վերջ…. Ո′չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո′չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել…»,- կրկնում էր արցախյան ազատամարտի հերոսը:
     Լեոնիդ Ազգալդյանը 1992-ի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում Տոնաշեն գյուղի մոտ զոհվել է թշնամու դավադիր կրակոցներից, իսկ հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
    
3696 | 0
Facebook