Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դեբեդ գետում որդին գտել է ջրահեղձ եղած մոր դին

10:30, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Դեբեդ գետում որդին գտել է ջրահեղձ եղած մոր դին

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Տավուշի մարզում Դեբեդ գետում կին է ջրահեղձ եղել: ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ դեպքի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և ասել, որ իր մայրն ընկել է գետն ու խեղդվել:
     «Որդին տեղեկացրել է, որ հունիսի 19-ին մայրը տնից դուրս է եկել, գնացել Դեբեդ գետի հարևանությամբ գտնվող իրենց այգին և չի վերադարձել: Հաջորդ օրը Դեբեդ գետում՝ այգուց մի քանի մետր հեռավորության վրա, գտել է մոր դին»,- ասաց Ջանոյանը:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

5470 | 0
Facebook