Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մշակույթի նախարարը՝ հնդկական սերիալների մասին

17:35, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
Մշակույթի նախարարը՝ հնդկական սերիալների մասին

Ի՞նչ են տալիս հայկական հեռուստաընկերություններով ցուցադրվող հնդկական սերիալներն, ի՞նչ է ստանալու այսօրվա սերունդը եթերից, ի՞նչ մեխանիզմներ կան պայքարելու դրանց դեմ, այսօր, ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, այսպիսի հարց հնչեցրեց օգտատերերից մեկը:
     ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց՝ համաձայն է, որ իսկապես այսօր առկա է նման խնդիր և հորդորեց հեռուստաընկերությունների ղեկավարությանը առաջնորդվել ոչ թե նրանով, թե ինչպիսի պահանջարկ կա` նման առաջարկ տալու, այլ իրենց առաջարկով ձևավորել պահանջարկ: «Պետք է գիտակցել, որ այսօր ձևավորելով պահանջարկ, մենք կրթում ենք վաղվա քաղաքացուն: Եվ եթե մենք այս ֆիլմերով, այս տարամաբանւթյամբ, այս որակով ենք կրթում քաղաքացուն, վաղն ունենալու ենք շատ ավելի վատ հասարակություն, որը չի կարողանալու բավարարել իր ֆինանսական պահանջները»,- կարծիք հայտնեց նախարարը` նշելով, որ խնդրի միակ լուծումը բարձրարժեք արվեստը մրցակցության մեջ դնելն է:

17027 | 7
Facebook