Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Շահեն Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվել է

17:15, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
Շահեն Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվել է

ՀՀ վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել Շահեն Հարությունյանի գործով դատական առաջին նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչական դատարանում ընդունվել է վարույթ՝ կապված Հաց բերողի մահվանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ:
     Շահեն Հարությունյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է, հետաձգման պատճառը եղել է իրենց կողմից ներկայացված միջնորդությունը: «Մենք միջնորդել ենք, որ այս գործով տարբեր վարույթները համատեղվեն մեկ վարույթի մեջ և լինի դատական մեկ նիստ»: Շահենը տեղեկացրեց, որ մինչև հունիսի 22-ն իրենց պետք է դատարանից տեղեկացնեն որոշման մասին: «Եթե մեր միջնորդությունն ընդունեցին, ապա դատական նոր նիստ կհրավիրեն, եթե ոչ, ապա հունիսի 22-ին տեղի կունենա մեկ այլ դատական նիստ՝ նորից այդ գործի շրջանակներում»:
     Ավելի վաղ Շահենը մեզ հետ զրույցում ասել էր. «Ինձ հանգիստ չեն տալիս, հիմա էլ կրկին դատում են․․․ Երևան քաղաքի ոստիկանապետ, ՀՀ ոստիկանության գնդապետ՝ Ս. Մարտիրոսյանի դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետարանի լիազորված անձի՝ Անդրանիկ Մուրադյանի միջնոդությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաստատմամբ, ՀՀ վարչական դատարանում ընդուվել է վարույթ ընդդեմ ինձ՝ կապված Հաց բերողի սպանությանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ»:

2142 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am