Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բերանի խոռոչի առողջության համար ավելի օգտակար են չիպսերը, քան չիրը

01:15, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Բերանի խոռոչի առողջության համար ավելի օգտակար են չիպսերը, քան չիրը

Ըստ ատամնաբույժների, բերանի խոռոչի առողջության համար ավելի օգտակար են մանկական չիպսերը, քան չիրն ու չամիչը։ Խնդիրը նրանում է, չրերն ավելի շատ վնաս են տալիս ատամի էմալին։ Թեև դիետոլոգները պնդում են, որ չի կարելի չարաշահել չիպսերը, սակայն եթե պետք է ընտրություն կատարել չիպսի և չամիչի միջև, ապա ըստ ատամնաբույժների, ցանկալի է նախապատվությանը տալ կատոֆիլե չիպսերին:

Մեծ Բրիտանիայի թագավորական քոլեջի վիրաբույժները օրերս հայտարարել են, որ երկրում մեծ թիվ են կազմում անառողջ ատամներով 5 տարեկանից փոքր երեխաները։

Ամենամեծ վտանգը նրանց համար չրերն են, քանի որ դրանք «սոսնձվում են» ատամներին և վաղ թե ուշ առաջացնում կարիես: Օրինակ, 100 գ չոր ծիրանը պարունակում է 53 գրամ շաքար, ինչը սոսնձված մնալով ատամներին դառնում է «ռումբ` ժամանակային մեխանիզմով»: Ատամները շատ շուտ քայքայվում են, ինչն էլ պահանջում է շուտափույտ հեռացում: Այսպիսով չրեղենը հանդիսանում է իսկական «մղձավանջ»` երեխայի ատամների համար:

10438 | 0
Facebook