Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց». «Արտ ֆեստ 2017»-ն ամփոփվեց

16:00, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց». «Արտ ֆեստ 2017»-ն ամփոփվեց

«Մեկ տանիքի ներքո» խորագրով «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնն ամփոփվեց` բարցահայտելով հաղթողներին:
     «Արվեստն ու սպորտը տարբերվում են մի բանով՝ արվեստում մրցույթ չի կարող լինել, արվեստի չափանիշները շատ տարբեր են: Ես ողջ ընթացքում մտածում էի, ինչպես ենք մենք դատելու այս երեխաների աշխատանքը, և առաջին բանը, որ մտքիս գալիս էր` արդյո՞ք այս ֆիլմի հետևում կանգնած է վառ անհատականություն, որից մենք մի քանի տարի հետո սպասելիքներ կունենանք»,- անկեղծացավ կինոյի ոլորտում ժյուրիի նախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնած Վիգեն Չալդրանյանը:
     «Բայց մի ֆիլմ մեզ իսկապես զարմացրեց, հիացրեց, դա Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» ֆիլմն էր, որի շուրջ վիճաբանություն չկար»,- նշեց կինոռեժիսորը:

«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց». «Արտ ֆեստ 2017»-ն ամփոփվեց
«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց». «Արտ ֆեստ 2017»-ն ամփոփվեց

     Փառատոնի շրջանակներում լավագույն ֆիլմ ճանաչվեց Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» կինոնկարը, լավագույն դերասան` Ներսես Ավետիսյանը: Գրականության ոլորտում լավագույն պիես ճանաչվեց Հրանտ Շիրինյանի «Թայիթի» գործը, լավագույն դերասանուհի համարվեց Էմիլիա Նալբանդյանը, լավագույն գրաֆիկա անվանակարգում հաղթեց Կարո Հաջի Ասլանյանը, իսկ լավագույն քանդակ համարվեց Ալիսիա Գևորգյանի գործը: Լավագույն սցենար անվանակարգում հաղթողներ չկային:
     Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի խոսքով` այս տարվա փառատոնի ձեռքբերումն ուկրաինական պատվիրակության հետ կնքած հուշագիրն է, որը լայն հեռանկար է բացում մեր մասնակիցների համար: «Այն «Արտ ֆեստ» փառատոնում աչքի ընկած երիտասարդներին հնարավորություն կտա դուրս գալ միջագային հարթակ, վերապատրաստվել արտասահմանում»,- նշեց փառատոնի նախագահը:
«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց». «Արտ ֆեստ 2017»-ն ամփոփվեց
«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց». «Արտ ֆեստ 2017»-ն ամփոփվեց

     ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանն, ով թատերավեստի ոլորտում ժյուրիի անդամ էր, փառատոնի ավարտին նշեց, որ այն շատ կարևոր բան է տալիս երիտասարդներին.
     «Նրանք չեն վախենում սխալվելուց, երիտասարդները համարձակություն են ձեռք բերում: Այսօր շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնք չունեն այդ համարձակությունն ու վստահությունը: Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց»,- ամփոփեց դերասանուհին:
«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց». «Արտ ֆեստ 2017»-ն ամփոփվեց
«Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն վախենում սխալվելուց». «Արտ ֆեստ 2017»-ն ամփոփվեց

1599 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am