Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Սամվել Բաբայանի գործով առաջադրված մեղադրանքում փոփոխություն է եղել

14:25, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
Սամվել Բաբայանի գործով առաջադրված մեղադրանքում փոփոխություն է եղել

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Իգլայի» գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: «Մեզ դեռևս քրեական գործի նյութերը չեն տրամադրվել»,- ասաց Քալաշյանը: Նա տեղեկացրեց, որ այս գործով կալանավորվածների մեղադրանքում փոփոխություն է տեղի ունեցել. «Նրանց մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն), մեկ այլ մեղադրանքով է լրացվել:
     Այսպիսով՝ նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ին Սամվել Բաբայանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է։ Հիշեցնենք, որ մարտի 22-ին Սամվել Բաբայանը կալանավորվել է Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման կասկածանքով: Նույն կասկածանքով ձերբակալվ է ևս երկու անձ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ղեկավարվել են Բաբայանի ցուցումով:

2716 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am