Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Մոտ 165 մլն դրամի խողովակի գողության փաստով քրեական գործ է հարուցվել

12:35, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
Մոտ 165 մլն դրամի խողովակի գողության փաստով քրեական գործ է հարուցվել

Հայաստանի Հանրապետության նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2014թթ. պետության և պետության մասնակցությամբ ընկերության սեփականություն հանդիսացող 50.090 մետր ընդհանուր երկարությամբ d=820-920 մմ տրամագծով Կամենկա-Վանաձոր խողովակաշարի գույքագրումների, ի պահ հանձնման և օտարման գործընթացների արդյունքում արձանագրվել է ընդհանուր 6.819 մետր՝ 164.678.850 դրամ արժեքով խողովակաշարի պակասորդ, իսկ ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող խողովակաշարի պակասորդի հանգամանքները պարզելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
     Նկատի ունենալով, որ արձանագրված փաստերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

1912 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am