Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում

19:05, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում

Այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝ 1997-ին ծնված Յուրի Զաքարյանը:
     Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը: Նա նշել է, որ վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված:
     «Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա»,-նշել է նա ու հավելել, որ զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում:
     Գայանե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ևս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին: Նա մանրամասնել է, որ 2-ի վիճակը կայուն է, գտնվում են հսկողության ներքո:

9013 | 1
Facebook