Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

18:50, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական
     բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:
     2017 թվականի հունիսի 18-ին Մարտունի քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն քաղաքի 47-ամյա բնակիչն իրենց տանը հարձակվել է մոր վրա:
     Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և նշված բնակարանի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին, ով, նախնական տվյալներով, խեղդամահ է արվել էլեկտրամալուխով:
     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
     Կնոջ պարանոցին հայտնաբերվել է ձգված մալուխ, ծնոտի շրջանում՝ անհարթ եզրերով մինչև ծնոտոսկրը բաց վնասվածք:
     Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել որդին, ով դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նույն օրը 47-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
     Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

2286 | 5
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Hay
Hay 20:04, 19.06.2017
Serzhik ashotyanis glux....shnorhavorum em metsamori papxaan haxyanaki kapaktsutsyamb
Ishxanutsyan nerkayatsutsich@ 19 dzaynov paylun haxtanak e tarel 135 @ntroxneri nkatmamb
Hay
Hay 20:21, 19.06.2017
Ara Ber hhrazharakantur ....gna kngat tirutsyun ara
Xzxne @nkel e en xexj aveti hetevits
Hay
Hay 20:29, 19.06.2017
Hamatsantsum nkar en tstatsel...knikd avetin grkats
En incher er anum avetin .....hayatsov....avet@ getin@ mtav.... menq el het@
Ara ba kereli kngan tents braxel....or terutsyan
Hay
Hay 20:33, 19.06.2017
To knikd hech.... en jahel txen a apsos
Kin @ntaiq uni
Asinq hrazharakan tur ....sik-tir exi gna
Tesar inch exav
Mi knik uneir kisaxelar....nranits el zrkvetsir