Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Չգիտեմ` 100 դեպքից 1 դեպք եղե՞լ է, որ անհամաչափ պատասխան ենք տվել». Սոս Գիմիշյանն` Արցախի ՊԲ հայտարարության մասին

17:25, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
«Չգիտեմ` 100 դեպքից 1 դեպք եղե՞լ է, որ անհամաչափ պատասխան ենք տվել». Սոս Գիմիշյանն` Արցախի ՊԲ հայտարարության մասին

Առաջնագծում վերջին 4 զոհերից հետո, Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց, հավաստիացնելով, որ պատասխանը «թիրախային և անհամարժեք» է լինելու:
     Սովորաբար, նման միջադեպերին հաջորդում են պաշտոնական հաղորդագրություններ, որտեղ նշվում է «խիստ», «ցավոտ» «անհամարժեք» պատասխան տալու մասին: Եվ արդյոք այս վերջին հայտարարությունը նման չէ՞ նախորդներին, թե իսկապես, չի բացառվում կոշտ դիրքորոշումն Արցախի ՊԲ-ի կողմից:
     «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքով` մենք հենց սկզբից պետք է ունենայինք այնպիսի ռազմական դիրքորոշում, որ ամեն մի զոհի դիմաց հակառակորդը մի քանի անգամ ավելի զոհեր ունենար, հակառակ դեպքում թշնամին չի դադարելու սադրանքներ իրականացնել: «Իմ պատկերացմամբ` սա է ամբողջ. այդ պայքարը պետք է լինի քաղաքական, հոգեբանական բազմաշերտ որոշում: Եթե մեր զինվորից մեկը զոհվում է, նրանք պետք է 3-ը կորցնեն, որ հասկանան դրա անիմաստությունը, իսկ էսպես` Ադրբեջանը Հայաստանի համեմատ անսահմանափակ մարդկային ռեսուրս ունենալով, չի ափսոսում իր զինվորներին, ուստի հայկական կողմը պետք է որոշում կայացնի, թե ինչպես վարվի նման դեպքերում»,- նկատեց մեր զրուցակիցը:
     Հարցին, թե արդյոք վստահություն ներշնչո՞ւմ են այդ հայտարարությունները, պատասխանեց, որ մինչև հիմա մենք չենք տեսել, որ այն, ինչ ասում են, նաև իրականացնեն: «Չգիտեմ՝ 100 դեպքից 1 դեպք եղե՞լ է, որ անհամաչափ պատասխան ենք տվել, այսինքն` արդյունք չենք տեսել: Մի բան հաստատ գիտեմ` այն փաստը, որ այս միջադեպերը, կրակոցներն անընդհատ շարունակվում են, խոսում է այն մասին, որ ոչ ճիշտ մոտեցում է կիրառվում մեր կողմից»:
     Հարցին, թե ի՞նչը կարող էր հերթական լարվածության պատճառ լինել, Ս. Գիմիշյանն ասաց. «Մենք պատերազմական վիճակում ենք գտնվում, թեպետ ուզում ենք ձև անել, որ պատերազմ չի: Եվ քանի որ պատերազական վիճակ է, պետք է համապատասխան գործողություններ լինեն: Ես չեմ տեսնում մտածված, հստակ մոտեցում, որը պետք է բերի ինչ-ինչ արդյունքի: Պետք է հասկանանք` ինչ ենք ուզում, ինչի արդյունքներով և դրան համապատասխան գործենք: Եվ չպետք է հույսը դնել միայն Աստծո վրա»,- եզրափակեց քաղաքական գործիչը:

5809 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Ayk
Ayk 21:23, 19.06.2017
nman e hhk-i xostumnerin, erb 40 azeri 1-2 orum ksatkacneq nor joxovrdi achqi mech knayeq