Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ՌԴ ՊՆ-ն դադարեցնում է Սիրիայի հարցով Պենտագոնի հետ փոխգործակցությունը

16:00, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
ՌԴ ՊՆ-ն դադարեցնում է Սիրիայի հարցով Պենտագոնի հետ փոխգործակցությունը
     ՌԴ ՊՆ-ն դադարեցնում է Պենտագոնի հետ Սիրիայի հարցով փոխգործակցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սիրիական կործանիչ է խոցել, գրում է Gazeta-ն։
     «ՌԴ ՊՆ-ն հունիսի 19-ից դադարեցնում է՝ Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի շրջանակներում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը։ Սիրիական ինքնաթիռի խոցումը ոչ այլ ինչ է, քան ռազմական ագրեսիա»,- նշվում է գերատեսչության հայտարարության տեքստում։
     Ավելի վաղ Սիրիայի բանակը հայտնել էր, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերը սիրիական օդուժի ռազմական ինքնաթիռ են կործանել։ Դամասկոսը հայտարարել էր, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք էր իրականացնում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ։ Իրենց հերթին ամերիկացի զինվորականները արձագանքել էին, որ ինքնաթիռը ռումբեր էր նետում ապստամբների ջոկատի ուղղությամբ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն։
Աղբյուրը` gazeta.ru
2776 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am