Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Հայտնի են մեր ակումբների մրցակիցները՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններում

15:45, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Հայտնի են մեր ակումբների մրցակիցները՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններում

Հունիսի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը, նախորդ տարվա պես, կմրցի Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 27-ին կամ 28-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 4-ին կամ 5-ին: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Ալաշկերտ»-ը կմրցի բելառուսական ԲԱՏԵ-ի հետ: Խաղերը կկայանան հուլիսի 11-ին կամ 12-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին: Խաղերի անցկացման ստույգ ժամկետները և առաջին խաղերում դաշտի տերերը հայտնի կդառնան մի փոքր ուշ: Տեղի է ունեցել նաև Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի վիճակահանությունը: Հայաստանի գավաթակիր «Շիրակ»-ը կմրցի սլովենական «Գորիցա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Գանձասար-Կապան»-ը՝ Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» թիմի, իսկ «Փյունիկ»-ը՝ Սլովակիան ներկայացնող «Սլովան» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 29-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 6-ին: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Շիրակ»-ը կմրցի հունական «Պանիոնիոս»-ի հետ, «Գանձասար-Կապան»-ն՝ ավստրիական «Շտուրմ»-ի հետ, իսկ «Փյունիկ»-ը՝ «Լյունգբու» (Դանիա)- «Բանգոր Սիթի» (Ուելս) զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 13-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 20-ին:

Հայտնի են մեր ակումբների մրցակիցները՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններում
Հայտնի են մեր ակումբների մրցակիցները՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններում
Հայտնի են մեր ակումբների մրցակիցները՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններում
Հայտնի են մեր ակումբների մրցակիցները՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններում
1726 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am