Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Աստված ինձ ստեղծել է, որ զբաղվեմ պարարվեստով». Սուրեն Գյանջումյանը նշում է ծննդյան 85-ամյակը

16:10, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
«Աստված ինձ ստեղծել է, որ զբաղվեմ պարարվեստով». Սուրեն Գյանջումյանը նշում է ծննդյան 85-ամյակը

«Առանց պարի՝ մարդը կորած է: Պարն ուրախություն է բերում մարդուն, առողջություն, գեղեցկություն: Որսի ժամանակ մեր նախապապերը, երբ լավ որս են հաջողել, անկախ իրենց կամքից` սկսել են պարել: Մոգական բան կա պարի մեջ»,- ասում է պարուսույց Սուրեն Գյանջումյանը:
     ՀՀ վաստակավոր արտիստն այսօր նշում է ծննդյան 85-ամյակը:
     «Ես գիտեմ, որ Աստված ինձ ստեղծել է, որ զբաղվեմ պարարվեստով, դաստիարակեմ և ուսուցանեմ մեր ազգային պարն ու աշխարհին ցույց տամ, թե հայ ազգն ինչպես է ապրում պարարվեստով: Դա շատ բարդ և կախարդական աշխարհ է»,- ասում է պարուսույցը:
     Սուրեն Գյանջումյանը 1967-71-ին ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965-ին` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973-ին նա ստեղծել ու ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:
     Խոսելով պարարվեստի ներկայիս խնդիրների մասին, պարուսույցն ընդգծում է, որ հայկական ազգային պարը վտանգի տակ է, որ այն կամաց-կամաց մոռացության է տրվում:
     Չնայած սրան, վաստակաշատ պարուսույցի կարծիքով, հայ ժողովուրդը սիրում է պարել, ու «ինչքան շատ պարենք, այդքան լավ»:

1261 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am