Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Արմեն Միքայելյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպաններին արգելել են մտնել նիստերի դահլիճ

15:25, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Արմեն Միքայելյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպաններին արգելել են մտնել նիստերի դահլիճ

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, մեկ տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Միքայելյանի դատական նիստը: Նիստի հետաձգման պատճառը եղել է այն, որ դատական կարգադրիչները փորձել են խուզարկել Միքայելյանի պաշտպանների` Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի պայուսակները: Սակայն նրանք թույլ չեն տվել: Կարգադրիչներն էլ արգելել են պաշտպաններին մտնել նիստերի դահլիճ:
     Նիստերի դահլիճում Արմեն Միքայելյանը հայտարարել է, որ առանց իր պաշտպանների չի ցանկանում նիստը շարունակել: «Կարևորը ես ինձ լավ եմ զգում և մարտական են տրամադրված»,- ասել է Միքայելյանը: Նշենք, որ պաշտպանները պահանջում են բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
     Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Նա բերման է ենթարկվել հուլիսի 27-ին՝ ընտանիքի հետ հանրահավաքից վերադառնալիս: Միքայելյանի մոտից ոստիկանները խուզարկությամբ թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել՝ լիցքավորված 7 փամփուշտով:

1322 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am