Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Այսօր Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանն է

14:45, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Այսօր Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանն է

«Իմ ծննդյան օրը ինձ համար հանգստյան օր է: Այս օրը չեմ սիրում նվագել, քանի որ դա անում եմ ամեն օր, ծննդյանս օրը հենց դրանով է տարբերվում մյուս օրերից»,- անկեղծանում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանն, ով այսօր նշում է ծննդյան 70-ամյակը:
     «Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը:
     Ձեր ստեղծագործությունները սիրված և գնահատված են երաժշտասեր հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական շնորհակալ գործունեությունը ամբողջացնում են արվեստագետի և մտավորականի Ձեր կերպարը»,- Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել հոբելյանին:
     Մաեստրոն վերջերս իր մտահոգությունն է հայտնել, որ վաղուց վրա է հասել երաժշտական ճգնաժամ, որի արդյունքում երգի ժանրը խորը դեպրեսիայի մեջ է:
     «Հարկավոր է այնպես անել, որ այն երիտասարդները, ովքեր այսօր լսում են ամեն ինչ, նրանց էլ հետաքրքրի ազգայինը, այսինքն հարկավոր է մտածել նոր մոտեցման մասին: Մեր երկրում, առհասարակ, ազգային մշակույթը պահպանելու ուղղությամբ ոչիչ չի արվել»,- մի առիթով ասել է նա: Երվանդ Երզնկյանի համոզմամբ` օտարամոլությունը բոլոր երկրներում էլ կա, բայց եթե ապրում ենք 21-րդ դարում, ապա այդ ամենը պետք է չափավոր օգտագործել: «Մեզ մոտ ինքնուսներն այնքան շատ են, որ դա արդեն մեզ համար դառնում է չարիք: Բայց ինձ համար ամենացավալին ու վատն այն է, որ մեր ներկայիս երաժշտությունը գալիս է Թուրքիայից»,- մտահոգություն է հայտնել Երզնկյանը:

1177 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am