Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

«Մենք ձեռքներս ծալած չենք նստի». Արթուր Ալեքսանյանի հանդեպ անարդար վերաբերմունքը բողոքարկվել է

13:00, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
«Մենք ձեռքներս ծալած չենք նստի». Արթուր Ալեքսանյանի հանդեպ անարդար վերաբերմունքը բողոքարկվել է

Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարի ընթացքում Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացքում տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաև մեր ըմբիշի որակազրկման վերաբերյալ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել UWW-ին։ Այս մասին հայտնեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Ջուլֆալակյանն՝ այսօր կայացած ասուլիսի ընթացքում։

«Մենք դիմել ենք UWW-ին՝ նշելով, որ տհաճ վերաբերմունք են ցուցաբերել: Երկրպագուները մրցավարների անարդար որոշումների պատճառով են բորբոքվել: Մենք ձեռքներս ծալած չենք նստի ու համապատասխան քայլեր կձեռնարկենք՝ արդար որոշման համար»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն, իր հերթին, նշեց. «Նամակ ենք ուղարկել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին: Համարում ենք, որ Ալեքսանյանին կարող էին պարտություն գրանցել, բայց իրավունք չունեին որակազրկել և մեդալից զրկել։ Դա ենք բողոքարկում»:

2157 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am