Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը համերգներ կանցկացնի նաև մայրաքաղաքից դուրս

17:45, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը համերգներ կանցկացնի նաև մայրաքաղաքից դուրս

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:
     Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը:
     Մինչ Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մեկնարկն Արցախում կկազմակերպվի փառատոնին ընդառաջ համերգ: Գանձասարի Մատենադարանում հունիսի 27-ին կազմակերպվելիք երեկոյին Ժորա Սարգսյանի հետ ելույթ կունենա Ագուստին Պեսնոնը (կիթառ/Ֆրանսիա): Վերջինս Paris Guitar Foundation-ի նախագահն է, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:
     Ժորա Սարգսյանը և Ագուստին Պեսնոնը հանդես կգան նաև փառատոնի բացման համերգին, որը տեղի կունենա հունիսի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
     Փառատոնը, կարևորելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, համերգ կունենա նաև Երևանից դուրս:
     Փառատոնի ընթացքում ներկայացվելու են ամենատարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ:
     Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 30-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում վարպետության դասով հանդես կգա Ագուստին Պեսնոնը: Հուլիսի 6-ին ՀԲԸՄ դահլիճում վարպետության դաս կանցկացնի Վլադիմիր Կիրասիրովը:

1768 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am