Այսօր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բնակիչներից մեկը
MAMUL.am-ին տեղեկացրեց, որ Բերդի խանութներից մեկում կեսօրից հետո գնել է թթվասեր ու տուն բերելուց հետո նկատել, որ թթվասերն «արտադրված է ապագայում»: Որպես արտադրման ամսաթիվ՝ «Աշտարակ կաթ»-ի արտադրության տարայի վրա նշված է 19.06.07: Այսինքն, թթվասերն արտադրվել է վաղը: