Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աստված տա՝ առավոտյան լրատվականներով չլսենք, որ զոհ ենք տվել». Արցախում զոհված Վարդան Սարգսյանին բանակ ճանապարհելու տեսանյութը

17:05, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
«Աստված տա՝ առավոտյան լրատվականներով չլսենք, որ զոհ ենք տվել». Արցախում զոհված Վարդան Սարգսյանին բանակ ճանապարհելու տեսանյութը
     Ինչպես արդեն հայտնել էինք, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ երեք զինծառայողներ: Զոհված զինծառայողներն են Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.), Նարեկ Գասպարյանը (ծնված 1997թ.):
     Վարդան Սարգսյանին բանակ ճանապարհելու մասին տեսանյութ է դեռևս նախորդ տարվա հունվարին հրապարակել «Առաջին լրատվական»-ը: Տեսանյութում Վարդանը նվագում է և ասում. «Աստված տա, լրատվականներով առավոտ չլսենք, որ զոհ ենք տվել: Պատրաստ եմ պարտքս տամ ու ինչու չէ՝ զոհվեմ հայրենիքիս համար....»:
«Աստված տա, լրատվականներով չլսենք, որ զոհ ենք տվել». նախօրեին զոհված զինծառայողը՝ մինչև բանակ գնալը
14498 | 4
Facebook