Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչխարի նման մենակ կրկնում են՝ война неизбежна. այ ալկաշներ, էդ война-ն արդեն 25 տարի ա». Ա. Ասատրյան

15:25, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
«Ոչխարի նման մենակ կրկնում են՝ война неизбежна. այ ալկաշներ, էդ война-ն արդեն 25 տարի ա». Ա. Ասատրյան

Չեմ հասկանում ադրբեջանական կողմի շահը որն է ռուսական տարատեսակ փորձագետներից Արցախում պատերազմի սկսելու կամ չսկսելու մասին հարցազրույցներ վերցնելը:
     Ինչքան մեռելին հինգ պակաս դեմք կա Ռուսաստանում բոլորը դարձել են ռազմական փորձագետ ու լուրջ դեմքով վերլուծություն են անում: Սրանք չեն հասկանում, որ Արցախը բոլոր օրենքներից դուրս է, բոլոր վերլուծություններից կարևոր: Աշխարհում քիչ կհանդիպի կամ ընդանրապես չի հանդիպի մի պատերազմ, որը տևել է 25 տարի ու դեռ շարունակվում է:
     Կյանքում ոչ նման դեպք են տեսել, ոչ լսել են, բայց վերլուծում են, թե բա Արցախում այսպես կլինի, այնպես կլինի: Այդ փորձագետները և վերլուծաբանները դեռ շատ բաներ ունեն սովորելու Արցախից: Ոչխարի նման մենակ կրկնում են՝ война неизбежна: Այ ալկաշներ, էդ война-ն արդեն 25 տարի ա, խելքներիդ ձյուն գա:

7750 | 3
Facebook