Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի 3 տանկ ոչնչացրած Շուլի Հակոբյանը դարձավ 21 տարեկան

13:30, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
Հակառակորդի 3 տանկ ոչնչացրած Շուլի Հակոբյանը դարձավ 21 տարեկան
     Այսօր ապրիլյան պատերազմում հակառակորդի 3` T 72 տանկ ոչնչացրած Շուլի Հակոբյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 21 տարեկան: Ապրիլյան պատերազմում հերոսաբար կռված գյումրեցի Շուլի Հակոբյանն Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս հակառակորդի 3 տանկ է խոցել, պարգևատրվել ՀՀ նախագահի կողմից Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: «Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ մեր հասարակության մոտ կարծիքները և հայացքները բանակի նկատմամբ փոխվեցին։ Անգամ այն մարդը, որն ամբողջ կյանքում թերագնահատել էր մեր բանակն, ամեն վայրկյան պատրաստ է կանգնել բանակի կողքին: Հիմա մեր սերնդի համար հայրենիքը, կյանքը մի ուրիշ հասկացողություն է, ընկերը և մարտական ընկերը տարբերակում ենք սեփական փորձից ելնելով, հասկանում ենք նաև մեր ավագ սերնդին, ովքեր 90-ականներին կորցրել են իրենց մարտական ընկերներին»,-լրագրողների հետ զրույցում ասել էր Շուլի Հակոբյանը:
7128 | 4
Facebook