Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«ՀՀ ոստիկանության աշխատակիցը և ինչ-որ մասնավոր ընկերություն «տակտիչնի» 1000 դրամ են աշխատում` ձևաթուղթ վաճառելով». Ն. Բաղդասարյան

12:25, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
«ՀՀ ոստիկանության աշխատակիցը և ինչ-որ մասնավոր ընկերություն «տակտիչնի» 1000 դրամ են աշխատում` ձևաթուղթ վաճառելով». Ն. Բաղդասարյան
     Ինչպես ներկայացրել էի, ՀՀ ոստիկանության աշխատակիցը և ինչ-որ մասնավոր ընկերություն «տակտիչնի» 1.000 դրամ են աշխատում` A4 ֆորմատի վրա ձևաթուղթ վաճառելով և ոչ մեկ մեր պետությունում այդ «կոռուպցիոն» սխեման չի տեսնում: Այսօր պետք է այդ պատասխանը ստանայի, քանի որ ՀՀ ոստիկանությունը մեկ օր հետո է կարում պարզի, թե տրանսպորտային միջոցն արգելանքի տակ է, թե ոչ (հերթական աբսուրդը): Ավտոմեքենաս կայանեցի կանգառում, որտեղ որևէ գնի վերաբերյալ նշում չկա, տասնհինգ րոպե հետո փորձում եմ դուրս գամ, պարզվում է, որ հակառակ կողմում գրված է 300 դրամ: Հարցնում եմ, սա ինչ գին է, ասում է՝ ղեկավարությունն է որոշել, հարցնում եմ՝ բա մուտք գործելիս ինչու չեք գրել, ասում է՝ ղեկավարությունն է ասել: Սա են պրոբլեմն էր, որի հետ ես շփվեցի, քանի որ ավտոմեքենաս էի վաճառում, բայց ներսում մի «տասովշիկների» հավաքածու էր, ովքեր հերթն առաջ քցելու հարցերն էին լուծում: Ամեն օր կոռուպցիա դեմ ինչ-որ պայքարի մասին հոդվածներ են հրապարակում, հանձնաժողովներ են ստեղծում, բայց ղեկավարության մեջ որևէ մարդ չկա պետության բնակչի մասին մտածող, որ այդ վիճակն ուղղի:
3238 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am