Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Երկու տարի է՝ ՄԻԵԴ-ը նորություն չի հայտնում Շանթ Հարությունյանի գործի վերաբերյալ

11:05, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
Երկու տարի է՝ ՄԻԵԴ-ը նորություն չի հայտնում Շանթ Հարությունյանի գործի վերաբերյալ
     Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015-ի հոկտեմբերին գերարագ՝ 15 օրյա ժամկետում վարույթ էր ընդունել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը, բայց երկու տարի է՝ լուր չկա, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: «Ցավոք, բայց դեռ որևէ լուր չկա, ամեն բան նույնն է»: Շահենի խոսքով՝ ձգձգման հիմնական պատճառը երկրում տիրող քաղաքական իրավիճակն է. «Քաղաքական դրության պատճառով այս գործով որևէ տեղաշարժ չի լինում: Բայց հույս ունեմ, որ օրերից մի օր ՄԻԵԴ-ն արդար վճիռ կկայացնի և արդարություն կհաստատի»:
     Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` 8 ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել:
1493 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am