Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Զինծառայողի աչքի վիրահատությունը հարթ է անցել». Անահիտ Հայթայան

22:25, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
«Զինծառայողի աչքի վիրահատությունը հարթ է անցել». Անահիտ Հայթայան
     Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելիս խորհրդատվություն է տրամադրել ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը։
     Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
     Նա նշել է, որ այսօր նրան տեղափոխել են մասնագիտացված կենտրոն, որտեղ և վիրահատել են։ «Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանն այն հաջողությամբ հեռացրել է, իրականացրել լայերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։ Վիրահատությունն անցել է հարթ։ Զինվորի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա գտնվում է բժիշկների աչալուրջ հսկողության ներքո»,-ասված է գրառման մեջ։
     Հիշեցնենք` Ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով 4 զինվոր զոհվել է, իսկ 2-ը հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Երևան:
2763 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am