Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

«Ամեն ինչ անում եմ՝ հաջող հանդես գալու համար». Նարեկ Մանասյան

19:30, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
«Ամեն ինչ անում եմ՝ հաջող հանդես գալու համար». Նարեկ Մանասյան

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Մեր հավաքականի կազմում այսօր ռինգ դուրս կգա 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն, ով MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց առաջնությունից իր ակնկալիքների մասին:

«Առաջին անգամ եմ մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Ավելի վաղ մասնակցել եմ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որտեղ բրոնզե մեդալ էի նվաճել։ Այս մրցումներին լավ նախապատրաստել եմ՝ սխալներիս վրա աշխատելով։ Աստված բոլորիս հետ, գնում եմ առաջին տեղը գրավելու։ Երիտասարդների ու մեծահասակների պայքարում շատ տարբերություններ կան։ Մեծահասակները, սպորտային լեզվով ասած, «եփված են» արդեն, ավելի մեծ են տարիքով, բայց դա չի խանգարում՝ լավ մասնակցելու համար։ Ամեն ինչ անում եմ՝ հաջող հանդես գալու համար»,- նշեց Մանասյանը։

2094 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am