Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Իսակով-Ա. Բաբաջանյան-Գետափնյա խաչմերուկին

17:10, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Իսակով-Ա. Բաբաջանյան-Գետափնյա խաչմերուկին
     Երևան քաղաքի Իսակովի պողոտա-Ա. Բաբաջանյան փողոց-Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
     Նշված խաչմերուկի բենզալցալայանին հարակից մոտ 30 մետր ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ դեպի նշված խաչմերուկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների մուտքը դեպի նշված ճանապարհ իրականացվելու է Իսակովի պողոտայից՝ Իսակովի պողոտա-Ա. Բաբաջանյան փողոց-Գետափնյա փողոց խաչմերուկին հաջորդող առաջին իսկ աջ շրջադարձից:
3927 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am