Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Արցախի հարցը շտապ պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ». Սերգեյ Շաքարյանց

15:05, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
«Արցախի հարցը շտապ պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ». Սերգեյ Շաքարյանց

«Արցախի հարցը հայությանը պարտադրված չէ այլ երկրների կողմից, պարտադրված է մեր երկրի զարգացման կողմից»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա կարծիքով` Կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից պետք է ավելի հստակ պահանջի, որ միջնորդներն աշխատեն հանուն նրա, որ Արցախը լիակատար վերադառնա բանակցային սեղանի շուրջ: «Արցախն օր առաջ պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»,- պնդում է քաղաքագետը:
     «Պետք է հստակ հասկանանք, որ տարածքային հարցերը չի կարելի որևէ մեկի հետ քննարկել, բացի Արցախի Հանրապետության ժողովրդից»:
     Քաղաքագետի խոսքով` արտաքին քաղաքականության հաջորդ կարևոր հարցն է հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կասեցումը:
     «Մեր կառավարությունը պետք է լիովին հրաժարվի այդ փաստաթղթից, բոլորը գիտեն, որ դա տապալված է, անիմաստ ձգձգելու հարկ չկա»,- նշեց նա:

2450 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am