Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-ը ներկայացրել է ապագայի ավտոբուսները

02:10, երկուշաբթի, 19 հունիսի, 2017 թ.
Mercedes-ը ներկայացրել է ապագայի ավտոբուսները
     Մադրիդում անցկացված քաղաքային ու տուրիստական ավտոբուսների ցուցադրության ժամանակ Mercedes-ը ներկայացրել է իր ապագայի ավտոբուսները, որոնց դիզայնը ցուցադրվել էր մեկ տարի առաջ: Future Bus կոչվող կիսաինքնավար մոդելն ունի տեսախցիկներ, ռադարային զգայակներ և GPS նավիգացիոն համակարգ: Այն ճանաչում է լուսակրի ազդանշանները և ճանապարհի խոչընդոտները: Առանց վարորդի միջամտության կանգնում է նախատեսված կանգառներում: Ինքնակառավարման համակարգով գործելու դեպքում ավտոբուսն առավելագույնը կարող է զարգացնել 70 կմ/ժ արագություն:
     Դեռևս հայտնի չէ, թե երբ այդ ավտոբուսները կհայտնվեն քաղաքի փողոցներում:

    
Mercedes-ը ներկայացրել է ապագայի ավտոբուսները
32469 | 0
Facebook