Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութում բացվել է Միրեյ Կոկիկյանի գեղանկարների ցուցահանդեսը

22:05, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Բեյրութում բացվել է Միրեյ Կոկիկյանի գեղանկարների ցուցահանդեսը

Բեյրութում բացվել է գեղանկարչուհի Միրեյ Կոկիկյանի՝ «Երազից անդին» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: 50-ից ավելի աշխատանքներում հեղինակը ներկայացրել է քաղաքի պատմությունը՝ ողողելով այն լավատեսական գույներով:
     Նշենք, որ նկարչուհին մասնակցել է ավելի քան 50 հավաքական և 15 անհատական ցուցահանդեսների:
     Նա դասավանդում է Բեյրութի «Թորոս Ռոսլին» ակադեմիայում:
     Բեյրութում հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունների պակաս չի զգացվում: Ակտիվ է նաև լիբանանահայ ընթերցասեր հասարակությունը, որը պարբերաբար մասնակից է դառնում հայ գրքի տարբեր շնորհանդեսների:

3447 | 0
Facebook