Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Հայտնի է հեծանվային մարզաձևերի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը

12:50, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Հայտնի է հեծանվային մարզաձևերի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը

Հեծանվային մարզաձևերի Հայաստանի հավաքականը գլխավորել է Անդրանիկ Առուստամյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան՝ նշելով, որ նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն: Նշենք, որ մեր հավաքականը հուլիսին մասնակցելու է մի շարք մրցաշարերի: Մասնավորապես հուլիսի 18-ից 23-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքի հեծանվահրապարակում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Եվոպայի առաջնության ավարտից հետո հայ հեծանվորդները մեկնելու են Կոտ Դ ՛Իվուար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի խաղերին: Պատանի հեծանվորդներ էլ հուլիսի 23-ից 30-ը մասնակցելու են Հունգարիայի Գյոր քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին:

1123 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am